Գերմանացի Հռոմի Պապը երկրպագում է Իտալիայի հավաքականին

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը կիսում է իտալացիների ուրախությունը, ովքեր այսօր նշում են իրենց ազգային հավաքականի՝ Եվրո 2012-ի կիսաեզրափակիչում տարած հաղթանակը: Այս մասին հաղորդել է Վատիկանի մամլո քարտուղար հայր Ֆեդերիկո Լոմբարդին:

Հետաքրքիր է, որ Բենեդիկտոս 16-րդը, ում իսկական անունն է Յոզեֆ Ալոյիզ Ռատցինգեր, ազգությամբ գերմանացի է և եղել է Գերմանիայի քաղաքացի: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Իտալիան հաղթել է հենց Գերմանիայի ազգային հավաքականին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել