Լոռու գեղատեսիլ բնության հետևում մարզի խնդիրներն են՝ պայքար սեփականության իրավունքի համար, արտագաղթ, հանքերի մեծածավալ թափոններ։
Լոռու առօրյան․ ֆոտոշարք
Post navigation
Posted in:
Շենքի դրմաց առնվազն հիսուն հոգի էին․ առաջին հարկում՝ տասը, երկրորդում՝ յոթ, իսկ երրորդում՝ առնվազն տասնհինգ․ դեկտեմբերի 5-ին Ալավերդիի քաղաքապետարանի շենքում ոստիկաններին հաշվելով բարձրանում էի նիստերի դահլիճ։ Ամենուրեք ոստիկաններ են․ ՔՊ-ական ավագանին պետք է քաղաքապետ ընտրեր։ Ոստիկանները վաղ առավոտյան ավագանու ՔՊ-ական ներկայացուցիչներին մտցրել էին նիստերի դահլիճ, ըստ ականատեսների՝ կոտրելով դահլիճի դուռը, ոստիկանական պատը պահպանում էր շենք տանող երկու մուտքերը, որ մարդիկ չմտնեն, ոստիկանները անառիկ սյուն էին ձևավորել նաև ավագանու նիստերի դահլիճի դիմաց։ Ահա այսպես, «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանում ավագանին մեկ տարուց ավելի ղեկավարած քաղաքապետին՝ «Ապրելու երկրից» Արկադի Թամազյանին, փոխարինեց նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանով։ Իսկ բոլոր նրանց, որոնք դժգոհում են Ղումաշյանի՝ կենսագրության կամ […]
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզում է Գյումրիում «Բալասանյան դաշինք»-ի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը։ ՔՊ-ական համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ «Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»,- ասված է «Քաղաքացիական պայմանագրի» տարածած հայտարարությունում։ 2021-ի հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել էր «Բալասանյան» դաշինքը, երկրորդ տեղում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Շեմը հաղթահարել էին նաև «Զարթոնք», ՀՀԿ և «Ապրելու երկիր» կուսակցությունները։ «Բալասանյան» դաշինքը ավագանիում ստացել էր […]
Անի Գրիգորյան, #CivilNetCheck 2023-ի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության բռնի տեղահանումից հետո հարցեր հնչեցին Արցախի պետական բյուջեի միջոցների ապագայի մասին։ Անգամ խոսակցություններ տարածվեցին, թե դրանք յուրացվել են, քանի որ երկար ժամանակ չէին վճարվում թոշակները, նպաստներն ու պետաշխատողների սեպտեմբերի աշխատավարձերը։ Արցախի կառավարությունը որոշ ժամանակ պնդում էր, թե բյուջեի միջոցները սառեցված են։ Շահարկումներ եղան նաև ՀՀ-ից ԼՂ-ին հատկացված գումարների չափի մասով։ Ո՞վ էր սառեցրել ԼՂ բյուջեի միջոցները. պատասխանն անհայտ է Արցախցիների՝ Հայաստան տեղափոխվելուց հետո որոշ ժամանակ աշխատավարձերն ու թոշակները չէին փոխանցվում, ինչը շահարկումների առիթ դարձավ, թե ԼՂ բյուջեի միջոցները յուրացվել են։ Արցախի կառավարությունը հոկտեմբերի 11-ին հանդես եկավ այս տեղեկությունների հերքումով և […]
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանն ու Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Հայկական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել են Հայաստանից արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների Ռուսաստան ներմուծելու գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրները։ «Արմեն Հայրապետյանը նշել է, որ հետևողականորեն իրականացվում են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան։ Նա երաշխավորել է արտահանվող ապրանքների բուսասանիտարական հավաստագրման առավել թափանցիկությունն ու հուսալիությունը՝ ապահովելու համար մատակարարվող արտադրանքի անվտանգությունը։ Սերգեյ Դանկվերտը վստահեցրել է, որ ՌԴ գերատեսչությունը միևնույն վերաբերմունք է դրսևորում Ռուսաստան մուտք գործող ցանկացած բուսական արտադրանքի մոնիթորինգի ժամանակ և […]
Երևանում շինարարական աղբի կուտակման ապօրինի առնվազն վեց վայր կա։ ՍիվիլՆեթը նույնականացրել է այդ տարածքներն ու պարզել, որ այստեղ որոշ խմբեր ապօրինի ձեռնարկատիրությամբ են զբաղվում՝ գումարներ հավաքելով բեռնատարերի վարորդներից։ Քաղաքային իշխանությունն ամեն տարի խոսում է խնդրի մասին, բայց պայքարն արդյունք չի տալիս։
Հայաստան ներխուժած և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվել է։ ՍիվիլՆեթի երկու տարբեր աղբյուրներ հաստատեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը և Ախունդովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 20 տարվա ազատազրկման փոխարեն։ *** Պաշտպանության նախարարությունը 2023-ի ապրիլի 10-ին հաղորդել էր, որ ադրբեջանցի երկու զինծառայող է ներխուժել ՀՀ տարածք։ Նույն օրը ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ագշին Բաբիրովը, իսկ ապրիլի 13-ին Կապան քաղաքին հարակից Աճանան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայող Հուսեյն Ախունդովը։ Մինչ երկրորդ զինծառայողի ձերբակալությունը՝ ապրիլի 12-ին, Կապանում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը։ […]
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, գրեթե միաժամանակ, մահվան ելքով երկու վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքում։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Մաշտոցի պողոտայի 20/4 հասցեի դիմացի հատվածում Երևան քաղաքի 28-ամյա բնակչի կողմից վարած «Porshe» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ` հարազատներ 38-ամյա և 59-ամյա երկու կանանց և 4-ամյա մի երեխայի։ Վրաերթի հետևանքով 38-ամյա կինը տեղում մահացել է, իսկ մյուս երկու անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Բուժհաստատություն տեղափոխված կնոջ և երեխայի վիճակը, նախնական տվյալներով, գնահատվում է ծանր»,- գրել է նա։ Աբրահամյանի խոսքով՝ գրեթե նույն պահին մեկ այլ […]