Իրանի արտգործնախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է IRNA գործակալությունը։

Մոհամադ Զարիֆի այցը կմեկնարկի մայիսի 25-ին։

Ավելի վաղ ՍիվիլՆեթը գրել էր, որ Հայաստան է այցելելու Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին։ Օդանավակայանում Հայաստան մեկնելուց առաջ Էսլամին ասել է, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքի մի մասի համար հայկական երթուղու օգտագործումը հիմնական խնդիրներից մեկն է, որը կքննարկվի այցի ընթացքում։

Մեկնաբանել