Հաստատվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հայաստանում մայիսի 24-ին կատարվել է 3 205 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 259 մարդ։ Գրանցվել է մահվան 6 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 077 է:

Մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 139 դեպք, որոնցից 211 634-ն` առողջացած, 4 400-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5028 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 065 211 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 73-րդ տեղը՝ 222 139 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 337 961 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 332 610 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 194 010 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 843 523 դեպքով: