Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մայիսի 24-ին ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։

Ըստ հաղորդագրության՝ մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում, պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք:

«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել