Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց նոր 211 ավտոբուս․ Հայկ Մարության

Երևանի ավագանու այսօրվա՝ մայիսի 25-ի նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս

«Տեղյակ եք, որ նախորդ ավագանու նիստի ժամանակ ես ստորագրեցի պայմանագիր, որով մենք ձեռք ենք բերելու 8.6 մետրանոց, ցածր հատակով և միջազգային բոլոր նորմերին համապատասխանող 161 ավտոբուս: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ևս մեկ պայմանագիր էլ ենք արդեն կնքել՝ նույնատիպ 50 ավտոբուսների համար: Դրանց մատակարարումը ևս կապահովվի 6 ամսվա ընթացքում: Ստացվեց 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս»,- նշել է Մարությանը։

Քաղաքապետի խոսքով՝ նոր ավտոբուսները համապատասխանում են միջազգային չափանիշներին, աշխատում են CNG (բնական գազ), որը համարվում է կանաչ վառելիք:

Մեկնաբանել