Զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի․ ՊՆ

Զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Կատարվում է քննություն»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել