Սիսիանի հատվածում կրակոցների և վիրավորների վերաբերյալ լուրերը չեն հաստատվում․ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և վիրավորների վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվում։

«Տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ չեն հաստատվում։ Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել»,- տեղեկացնում են նախարարությունից։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։

Մեկնաբանել