Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Հայաստանում է

Մայիսի 26-ին մեկնարկեց Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Զարիֆին Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

Զարիֆի նախատեսված այցի մասին ավելի վաղ հայտարարել էր Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Օրերս Հայաստան է այցելել Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին։

Զարիֆը Երևան է այցելում Բաքվից հետո, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ շեշտելով նրա «պատմական դերը ադրբեջանական տարածքների ազատագրման հարցում»։