Սահմանազատում, սահմանափոխություններ, անկլավներ․ ի՞նչ են պատմում խորհրդային քարտեզները

Վերջին օրերին շատ է քննարկվում հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման թեման։ Խոսվում է նաև Տավուշի մարզի անկլավներն  ու Արարատի մարզի Քյարքի (Տիգրանաշեն) անկլավը փոխանակելու մասին։ Հայկական կողմը Ադրբեջանում ուներ մեկ անկլավ՝ Արծվաշենը։

Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան աշխատանքային խմբեր են ստեղծվելու սահմանազատման գործընթացը իրականացնելու նպատակով, ինչի արդյունքում էլ կորոշվի սահմանազատման, այդ թվում՝ անկլավների հարցերը։

Պատմաբան Համո Սուքիասյանը ՍիվիլՆեթին ներկայացրել է, թե ինչպիսին էին Հայաստանի սահմանները խորհրդային քարտեզներով և որքանով է ընդհանրապես խելամիտ կամ ոչ խելամիտ տարածքների փոխանակումը։