Հաստատվել է կորոնավիրուսի 130 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հայաստանում մայիսի 25-ին կատարվել է 3 901 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 130 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 323 մարդ։ Գրանցվել է մահվան 11 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 079 է:

Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 269 դեպք, որոնցից 211 957-ն` առողջացած, 4 411-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 822 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 069 112 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 74-րդ տեղը՝ 222 269 դեպքով։ Վրաստանը գտնվում է 54-րդ տեղում՝ 339 315 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 332 894 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 203 385 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 855 396 դեպքով:

Մեկնաբանել