Նախիջևանից Գյանջա թռիչք՝ Հայաստանի օդային տարածքով․ Nagorno Karabakh Observer-ի դիտարկումը

Nagorno Karabakh Observer ռազմական վերլուծությունների հարթակը Նախիջևանից Ադրբեջան թռիչքի քարտեզ է հրապարակել, որը ցույց է տալիս՝ այն կատարվել է Հայաստանի օդային տարածքով։

Flyradar24.com կայքի հիման վրա հրապարակված թռիչքներից մեկը ցույց է տալիս, որ «Թուրքական ավիաուղիների» (Turkish Airlines) Airbus օդանավը Նախիջևանից թռել է Գյանջա։

Nagorno Karabakh Observer-ը նկատում է, որ սա թռիչքի նոր հետագիծ է․ «Առաջին թռիչքը տեղի է ունեցել տասն օր առաջ, դա 1 ժամ 30 րոպե տևող թռիչք է՝ չնայած 183 կմ հեռավորությանը՝ «հակամարտության գոտի», այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր վիճելի սահմանային շրջաններ մտնելուց խուսափելու համար»:

Հրապարակված մեկ այլ քարտեզով էլ կայքը ցույց է տալիս, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի An-124 օդանավը նախօրեին Ռուսաստանից Ադրբեջանի օդային տարածքով ժամանել է և հավանաբար վայրէջք կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Կայքը գրում է, որ հնարավոր է դա Հայաստանում կամ Արցախում ռուսական զինվորական անձնակազմի տեղափոխում է կամ վերադարձ։

Մեկնաբանել