Իրանը հետաքրքրված է՝ Պարսից ծոցը Սև ծովին կապվի Նախիջևանի և Հայաստանի տարածքով․ իրանագետ

Իրանը հետաքրքրված է նրանով, որ Պարսից ծոցը Սև ծովին կապվի Նախիջևանի և Հայաստանի տարածքով․ ՍիվիլՆեթի տաղավարում նման կարծիք է հայտնել «Օրբելի կենտրոնի» փորձագետ, իրանագետ Ժաննա Վարդանյանը: Ըստ նրա՝ իրանական տարբեր փորձագիտական շրջանակներից նշում են, որ Նախիջևանով անցնող երկաթուղու շահագործման պարագայում Հյուսիս-Հարավ միջանցքի մաս կազմող Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցման կարիք այլևս չի լինի: Նրա դիտարկմամբ՝ չնայած Սյունիքի հարցում պաշտոնական Թեհրանի «չեզոքությանը», իրանական ընդհանուր տրամադրությունները հայանպաստ են և անգամ խոսում են ռազմական համագործակցությունը ուժեղացնելու մասին:

Մեկնաբանել