Այս պահին ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ խոսեց Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ այն մտադրությունները, որ ունի Ադրբեջանը, դեռ չեզոքացված չեն։ «ՀԱՊԿ երկրներն ու ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չեն հայտնել, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի»,- հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ թեև աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումը կա, բայց դա հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Փաշինյանը դեմարկացիայի մասին խոսելով՝ հիշեցրեց, որ ռուս-ադրբեջանական սահմանը նույնպես դեմարկացված չէ։

Մեկնաբանել