Հրապարակվել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին տասնյակը

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի․

1 – Արթուր Վանեցյան

2 – Տարոն Մարգարյան

3 – Աննա Մկրտչյան

4 – Իշխան Զաքարյան

5 – Հայկ Մամիջանյան

6 – Թագուհի Թովմասյան

7 – Տիգրան Աբրահամյան

8 – Մարտուն Գրիգորյան

9 – Թեհմինա Վարդանյան

10 – Արման Սահակյան

Հարցին, թե ինչու Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը չեն ընդգրկվել ցուցակում, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում դաշինքի երրորդ համար Աննա Մկրտչյանը պատասխանեց․ «Նրանք բազմիցս ասել են, թե ինչու ներառված չեն ցուցակներում՝ նշելով, որ դա իրենց ցանկությունն է։ Նրանք ակտիվ ներգրավված են դաշինքի աշխատանքներում, և ինչպես մեր կարգախոսում է ասվում՝ «ակտիվ կպել են գործին»»։

Ավելի վաղ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակները հրապարակել էին «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Մեկնաբանել