Ընտրակաշառքի հետ կապված երկու-երեք օպերատիվ գործ կա. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 26-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի՝ ընտրակաշառքներին վերաբերող հարցին, ասաց, որ իրավապահներն արդեն երկու-երեք օպերատիվ գործ ունեն ձեռքի տակ ընտրակաշառքի դեպքերով։

«Ինձ զեկուցել են, որ արդեն կա երկու-երեք օպերատիվ գործ մի քանի ուղղություններով, անձանց շրջանակը պարզված է, նրանց նկատմամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ և կարող եք հանգիստ լինել, բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են»,- ասաց Փաշինյանը։

Նա խորհուրդ չի տալիս «փորձել վերականգնել հին ավանդույթները», քանի որ ընտրակաշառքի դեպքերի պարագայում համաներումը չի կիրառվելու։

Փաշինյանի խոսքով՝ ընտրակաշառքի վերաբերյալ կասկածներ իշխանությունը «Լուսավոր Հայաստան»-ի վերաբերյալ չունի և հակառակը, իսկ այդ դաշտում համագործակցելու սահմանափակում չունեն։

Մեկնաբանել