Ազգային ժողովի հերթական նիստը
LIVE. Ազգային ժողովի նիստը
Post navigation
Posted in:
Ազգային ժողովի հերթական նիստը
Երևանի Ծովակալ Իսակովի-Արշակունյաց պողոտաների ճանապարհահատվածում գտնվող գույքերը կուսումնասիրվեն՝ հանրային գերակա շահի շրջանակում օտարման գործընթացից առաջ։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության հունիսի 30-ի նիստի օրակարգում։ «Ծովակալ Իսակովի-Արշակունյաց նախագծային ճանապարհահատվածը հանդիսանում է Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատվածի տրամաբանական շարունակությունը և կապող օղակ է հանդիսանում Ծովակալ Իսակովի և Արշակունյաց պողոտաների միջև: Նախագծող ընկերության կողմից կազմվել է Ծովակալ Իսակովի-Արշակունյաց ճանապարհահատվածի մանրամասն նախագիծը»,- նշված է կառավարության որոշման համապատասխան հիմնավորումներում։ Նոր ճանապարհը կառուցվելու է Ասիական զարգացման բանկի հետ կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 1»-ի շրջանակներում։ Ճանապարհի նախագծումն ու առկա գույքերի ուսումնասիրությունն իրականացվելու է «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության կողմից։
Կառավարությունը որոշել է փաստաբան Սեդա Սաֆարյանին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Հարցը ընդգրկված է կառավարության հունիսի 30-ի նիստի օրակարգում։ Սաֆարյանը եղել է Մարտի 1-ի գործով նախկինում խորհրդարանում ձևավորված փաստահավաք խմբի անդամ: Բացի այդ, Մարտի 1-ի գործով տուժածների ներկայացուցիչն է։
Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` Հայաստանում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից, հաղորդում է Regnum-ը։ Փոփոխություններով նախատեսվում է Ռուսաստանի տարածքում ճանաչել Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները, երբ նրանք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են ծավալում։ «Դրանով հավասարեցվում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները»,- նշել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը։ Ավելի վաղ Պետդումայում վարորդական վկայականների վերաբերյալ նմանատիպ որոշում էր կայացվել նաև Ղրղըզստանի քաղաքացիների դեպքում։ Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելքը գործում է 2017-ի հունիսի 1-ից։
Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում, այս մասին Թվիթերի իր էջում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։ «Դա թույլ կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։ Քանի որ կայունությունն ու անվտանգությունն ապահովող կանոնները վիճարկվում են, Կանադան կաշխատի՝ հանուն գլոբալ խաղաղության և ժողովրդավարության պաշտպանության»,- գրել է Կանադայի արտգործնախարարը։ Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը ողջունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ «Սա աստիճանաբար զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է Միրզոյանը։ Հունիսի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր […]
ՍիվիլՆեթը հունիսի 29-ին եղել է Քաշաթաղում և զրուցել Աղավնոյի և Բերձորի բնակիչների հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։ Հունիսի 27-ին տեղի ունեցած առցանց ասուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին։ Այսպիսով՝ Փաշինյանը, ըստ էության, հաստատում է, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն և Սուսը։ Ներկայում Բերձոր քաղաքում և Աղավնո գյուղում ապրում է մոտ 170 բնակիչ։ Աղավնոյից գրեթե արտագաղթ չի եղել։
Ազգային ժողովի 70 կողմ, 0 դեմ ձայներով Աննա Վարդապետյանն ընտրվեց Հայաստանի գլխավոր դատախազ։ Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Աննա Վարդապետյանը 2018-2019 թթ․ ընթացքում զբաղեցրել է արդարադատության նախարարի խորհրդականի, այնուհետև՝ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2020-ի մարտից նա վարչապետի օգնականն է։ Դատախազն իր պաշտոնը ստանձնելու է ԱԺ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։ Հայաստանի ներկա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին:
Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck Համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքում նոր ավտոերթուղի պետք է կառուցվի, որից հետո ներկա ճանապարհի մի մասը և դրա հարակից տարածքը պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողությանը։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ի մի է բերել նոր ճանապարհի մասին եղած տեղեկությունները։ Ճանապարհի կառուցումն Ադրբեջանը սկսել է Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու կառուցման մասին հրապարակայնորեն սկսեց խոսվել այս տարվա հունվարին, երբ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը հրապարակեց լուսանկար, որում երևում էր ադրբեջանցիների կողմից կառուցվող նոր երթուղու սկիզբը և Հագարի գետի վրա կառուցվող նոր կամուրջը։ Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Կոռնիձորի շրջակայքից՝ Հայաստանի սահմանից, նոր […]