Տեղի է ունեցել ՀՀ զինծառայողների առևանգում Հայաստանի տարածքից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Զինված ուժերի վեց զինծառայողներ սահմանի կահավորման՝ ականապատման աշխատանքներ իրականացնելիս են գերեվարվել։ Աշխատանքներն իրականացվել են Հայաստանի սահմանի պաշտպանությունը բարձրացնելու նպատակով․ կառավարության մայիսի 27-ի նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի պահանջը մնում է նույնը՝ ադրբեջանական զինուժը պիտի դուրս գա Հայաստանի տարածքից։