Հայաստանը Սյունիքում հողեր է տրամադրում Ռուսաստանի սահմանապահներին

Հայաստանի կառավարությունը որոշել է հարավարևելյան սահմանների ամրապնդման նպատակահարմարությունից ելնելով՝ Կապան, Մեղրի, Տեղ համայնքների կողմից կառավարությանը տրված մի շարք հողամասեր փոխանցել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը։

Հողամասերը կտրամադրվեն ռուսական ուժերին անհատույց օգտագործման իրավունքով։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 27-ի կառավարության հերթական նիստում։ 

«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ամրացնել ՀՀ հարավարևելյան սահմանները, որի նպատակով էլ առանձնացվել են համապատասխան հողամասեր»,- նշված է կառավարության հիմնավորումներում։