- Ադրբեջանը հայ զինծառայողների գերեվարումը «հակաահաբեկչական» գործողություն է անվանել
- Ըստ ադրբեջանցիների՝ «իրավիճակի ապակայունացումը կապված է Հայաստանի նախընտրական շրջանի հետ»
-
ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել ՍԴ նախկին նախագահի և երեք դատավորների
Դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի: Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ 2020-ի հունիսի 26-ին ուժի մեջ էին մտել Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվել էր Սահմանադրական դատարանի նախագահի (Հրայր Թովմասյան) ու ՍԴ ևս երեք դատավորների (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան) գործունեությունը։ Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներն ու ՍԴ նախկին նախագահը ՄԻԵԴ ներկայացված դիմումով բողոքել էին, որ զրկված են եղել իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը ներպետական մակարդակում վիճարկելու հնարավորությունից, […]
-
Գերեվարված հայ պահեստազորայինի համար Ադրբեջանի դատախազությունը 18 տարվա ազատազրկում է
Ադրբեջանի դատախազությունը գերեվարված հայ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջում, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Դեկտեմբերի 7-ին Բաքվում Ոսկանյանի գործով ընթացող դատավարությանը Ադրբեջանի դատախազությունն առաջարկել է, որ նշված ժամկետից 13 տարին նա անցկացնի խիստ ռեժիմի բանտում։ Ադրբեջանական կողմը նշում, թե իբր Գագիկ Ոսկանյանը «ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով դիվերսիոն-հետախուզական խմբով» Քելբաջարի շրջանում խախտել է Ադրբեջանի պետական սահմանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ 2023-ի օգոստոսի 16-ին Հայաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը։ Նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրել դիվերսիոն ներթափանցման փորձ […]
-
Փետրվարին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
Ադրբեջանում 2024-ի փետրվարին 7-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Դեկտեմբերի 7-ին նման հրամանագիր է ստորագրել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ ժամանակացույցի՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025-ին։ Ադրբեջանում նախագահական վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2018-ին, որի արդյունքում Իլհամ Ալիևը վերընտրվել էր իր պաշտոնում՝ 7 տարի ժամկետով։ Ալիևը ղեկավարում է Ադրբեջանը 2003-ից։
-
Ապարանում վթարային շենքերի բնակիչները նոր բնակարաններ կստանան
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում կառավարությունը բազմաբնակարան շենք է կառուցել և շենքի բնակարանները նվիրելու է Ապարանի վթարային երկու շենքերում բնակվող մարդկանց․ համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում։ Նոր բնակելի համալիրը կառուցվել է Ապարանի Գարեգին Նժդեհ 36 հասցեում։ Նոր շենքն ունենալու է 43 բնակարան։ Դրանցից 38-ը վթարային շենքի բնակչներին է տրվելու, 5-ը՝ բնակարանային ապահովման կարիք ունեցողներին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ նոր շենքի մակերեսն ավելի մեծ է, քան վթարային շենքերինն էր և բնակարանների նոր սեփականատերերը ստանալու են շատ ավելի մեծ բնակարանային մակերես։
-
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ադրբեջանցիները կգան, Հայաստանում կապրեն, հայերը՝
Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրի սևագրում ներառել ԼՂ-ի հայերի իրավունքների հարցերը, ապա դա փոխադարձ պետք է վերաբերվի Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի և ապրելու իրավունքներին։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը: Այն, ինչ-որ մենք փոխանցել ենք, և այն, ինչ-որ մենք բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ լավ գիտեն ու հիմա անընդհատ դրա […]
-
«Հայասաթը» հայկական գիտությունը վերադարձրեց տիեզերք
Թերևս կրակի և լույսի կառավարման հետ համեմատվող իրադարձության հետ գործ ունենք: Մալուխից դուրս տեղեկատվության փոխադրումը, իսկ հիմա էլ մարդուց զատ բանական բազային պրոցեսների մեկնարկը մարդկությանը ևս մեկ անգամ առերեսեց իրադարձությունների հորիզոնի հետ: Մեծ լեզվական մոդելների վրա հիմնված արհեստական բանականությունը այս պահին մարդու բանականությանը ներհատուկ անուղղակի զուգորդումներից ազատ մոդելավորված արդյունքներ է գեներացնում, որոնք անհամեմատելի գործակցով գերազանցում են մարդու նույնատիպ կարողությունը: Իհարկե այն դեռևս կամ միգուցե ընդմիշտ անկարող է անել քայլեր, որոնք իրեն կառերեսեն իրադարձությունների հորիզոնի հետ: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինքնաուսուցանման արդյունքում թվային ինչ հորիզոնների հետ կարող է առերեսվել այդ բանականությունը: Մնալով քաղաքական վերլուծությունների տիրույթում՝ հարկ է նշել, որ սա […]
-
Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու.
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու: Այդ մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու, դա ակնհայտ է: Կարծես թե, փոխադարձ ընկալում կա, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Երկրորդը՝ մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են: Օրինակ՝ 1975 թվականի քարտեզը, դա մանրակրկիտ պետք է հետազոտվի: Չկա դելիմիտացիայի որևէ դիսկրետ լուծում: Չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք և հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է: […]