Ֆրանսիան կոչ է անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ձեռնպահ մնալ սադրանքներից

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին միջադեպերի աճի կապակցությամբ, որոնցից վերջինը՝ մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից հայ զինծառայողների գերեվարումն է։

Ֆրանսիան կոչ է անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ձեռնպահ մնալ սադրանքներից։ Սահմանագծումն ու սահմանազատումը երկու երկրների միջև պետք է անցկացվեն բանակցությունների ճանապարհով, որոնք չպետք է կապված լինեն տեղում կատարված փաստերի հետ։

Վերահաստատում ենք Հանրապետության նախագահի՝ մայիսի 13-ի հայտարարությունը»։