Ռուսաստանն այսօր Հայաստանում ունի մեկ խոսակից, դա երկրի ղեկավարն է․ Տեր-Պետրոսյան

Ռուսաստանն այսօր Հայաստանում ունի մեկ խոսակից, դա երկրի ղեկավարն է․ մայիսի 27-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ալիևի ծրագիրը գիտենք՝ ինչքան շատ, այնքան լավ, Ռուսաստանի ծրագրերը չգիտեմ ես: Ռուսաստանն իր ծրագրերը ոչ մեկին էլ չի բացահայտում: Ռուսաստանն այսօր Հայաստանում ունի մեկ խոսակից, դա երկրի ղեկավարն է: Ես էլ ունեմ կապեր, ես էլ եմ հանդիպում Ռուսաստանի դեսպանի հետ, Ռոբերտն ավելի շատ կապեր ունի Մոսկվայում, բայց ո՛չ ինձ կասեն, ո՛չ Ռոբերտին, այսօր Հայաստանի պատասխանատուն Փաշինյանն է, Փաշինյանին են ասում: Ես վստահ եմ՝ Փաշինյանին Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչ մտադիր է անել այս տարածաշրջանում և ընդհանրապես՝ Հայաստանի և Ղարաբաղի ապագայի վերաբերյալ:

Փաշինյանն ուրիշ խնդիր ունի, նա անգամ չի հասկանում, թե ռուսներն իրեն ինչ են ասում: Ես այն մարդը չեմ, որ չիմացած բանի մասին կարծիք արտահայտեմ»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

«Որևէ մեկը թող գլուխ չգովի, թե գիտի Ռուսաստանի ծրագրերը, մի բան գիտեմ՝ նրանք հստակ ծրագրեր ունեն և ոչ կարճաժամկետ»,- նկատեց առաջին նախագահը։

Մեկնաբանել