Հաստատվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, մահացել է 6 մարդ

կորոնավիրուս - covid19

Հայաստանում մայիսի 30-ին կատարվել է 2 655 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 227 մարդ։ Գրանցվել է մահվան 6 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 082 է:

Մայիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 670 դեպք, որոնցից 213 208-ն` առողջացած, 4 438-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 942 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 083 960 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 74-րդ տեղը՝ 222 670 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 343 963 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 333 864 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 242 911 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 2 902 094 դեպքով:

Մեկնաբանել