Միքայել Վարդանյանը 109 մլն դրամի նվերներ է հատկացրել լսողության խանգարումներ ունեցող երեխաներին

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի 91 սաներին նվերներ են հատկացվել: Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրականացնել բարերար Միքայել Վարդանյանի աջակցությամբ:

«Դանիական Oticon ֆիրմայի գերժամանակակից լսողական սարքերը թույլ կտան ձայնային ազդակներն ընկալել 360 աստիճան տրամագծով, տարանջատել աղմուկը և մաքուր ընկալել ձայնը: Կրթահամալիրն արդեն ունի նաև 2 նոր ճապոնական ավտոբուս, որոնք կապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը դեպի դպրոց և տուն: Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 109 մլն դրամ է»,- ասված է հայտարարությունում։

Մեկնաբանել