Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կարճման վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի ընտրություններից հետո

մարտի մեկի դատ

Մարտի 1-ի կամ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ բերված վերաքննիչ բողոքի քննությունը մայիսի 31-ին հետաձգվեց։ Մինչ այդ դատարան դիմում էր հասցեագրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալը գտնվում է ամենամյա արձակուրդի մեջ։

Վերաքննիչ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը մինչև հունիսի 24-ը՝ ժամը 14։00։

Մարտի 1-ի կամ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ապրիլի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։ Դատախազությունն իր հերթին բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Վերաքննիչ բողոք էին ներկայացրել նաև երկու տուժողի ներկայացուցիչները։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել