Ընտրություններին կմասնակցի 26 քաղաքական ուժ․ ԿԸՀ-ն գրանցեց կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 31-ին, քննարկեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքների և կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման հարցը։ Որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պարագայում գրանցումը մերժելու որոշում չկայացվեց։

«Բոլոր կուսակցությունները և դաշինքները՝ 26 սուբյեկտներ, որոնք դիմել են գրանցվելու որպես թեկնածուներ, բոլորի պարագայում գրանցման որոշումներ կայացվեցին»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Արտահերթ ընտրություններին կմասնակցեն հետևյալ կուսակցությունների դաշինքները և կուսակցությունները։

Կուսակցությունների դաշինքներ․

«Հայաստան» դաշինք

«Ազատ Հայրենիք» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինք

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք

Կուսակցություններ․

«Քաղացիական պայմանագիր» կուսակցություն

«Արդար Հայաստան» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Հայոց Հայրենիք» կուսակցություն

«Ազգային օրակարգ» կուսակցություն

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն

«Միասնական Հայրենիք» կուսակցություն

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Վերելք» կուսակցություն

«Ազատություն» կուսակցություն

«Ազատական» կուսակցություն

«Հայ Ազգային Կոնգրես» Կուսակցություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

«Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն

Մեկնաբանել