Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա և Բելգիա

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա և Բելգիա։

«2021 թվականի մայիսի 31-ից հունիսի 1-ը՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ), իսկ հունիսի 1-2-ը՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) աշխատանքային այցով գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

Ըստ Արմենպրեսի՝ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ։ Կեսօրին կկայանա Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կշարունակվի Սենատում, նախագահ Ժերար Լարշեի հետ։

Ֆրանսիա այցի հանդիպումների առանցքում հայ-ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան֊Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանն ուղղված հարցեր։

Մեկնաբանել