«Փախստականի պիտակը մնացել է մեզ վրա»․ Հադրութից տեղահանվածները՝ Քոլատակ գյուղում

Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում վերջերս ավարտվել են 22 տան կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված են Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված բնակիչների համար։ Աշխատանքն իրականացվել է բարերար, արմատներով Քոլատակից Հայկ Մաղաքելյանի ջանքերով և պետական աջակցությամբ։ ՍիվիլՆեթի թիմն այցելել է գյուղ և զրուցել տեղահանված ընտանիքների հետ։