Ռոբերտ Քոչարյանի, Կարեն Կարապետյանի և տնտեսության մասին. զրույց Ալեքսանդր Խաչատուրյանի հետ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում ներառված Ալեքսանդր Խաչատուրյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսում է տնտեսական խնդիրների և դրանց լուծմանն ուղղված՝ ընդդիմադիր դաշինքի ծրագրերի մասին: Խաչատուրյանը եղել է Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենն ու վարչապետի խորհրդականը։ Խաչատուրյանը նշում է, որ Քոչարյանի ղեկավարած դաշինքին միանալու առաջարկը քննարկել է Կարեն Կարապետյանի հետ՝ ստանալով վերջինիս դրական արձագանքը։