Հարկ վճարողներին հետ վերդարձվող գումարների ծավալները աճել են․ ՊԵԿ

2021թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 618,4 մլրդ դրամ համախառն հարկային եկամուտ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի համադրելի եկամուտների աճը կազմել է 34,7 մլրդ դրամ կամ 5,9 տոկոս։ 2020-ի նույն ժամանակահատվածում երկրում գործում էին տնտեսական գործունեության բազմաթիվ սահմանափակումներ, որոնք ներկայում առկա չեն։ 

Ըստ ՊԵԿ-ի՝ աճել են նաև հարկ վճարողներին հետ վերդարձվող գումարների ծավալները։ 2021թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում փաստացի հավաքագրված եկամուտների հաշվին հարկ վճարողներին վերադարձված գումարների աճը կազմել է 15,8 մլրդ դրամ կամ 29,9 տոկոս, իսկ 2019թ. նույն ժամանակաշրջանի համեմատ՝ աճը կազմել է 25,2 մլրդ դրամ կամ 58,1 տոկոս։

Քաղաքացիների վճարած հարկերից գումարներ կարող են հետ վերադառնալ հիփոթեքային վարկի եկամտահարկի օրենքից օգտվելու, շահութաբաժնից հարկվող եկամտահարկի, ավելացված արժեքի ու ակցիզային հարկի վերադարձի դեպքում։