Քաղաքացիների տեղաշարժի համար կգործեն Բագրատաշենի և Բավրայի անցակետերը

Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից բաց կլինեն Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա անցակետերը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպանությունից տեղեկացնում են նաև, որ անցակետերը բաց են ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։

Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։

Մեկնաբանել