Սերժ Սարգսյանի եղբորորդին արդարացվեց, նրա վճարած 50 մլն դրամ գրավը կվերադարձվի

Դատարանի վճռով՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մեղադրանքով արդարացվեց։ Իսկ սպանության փորձի մեղադրանքով Հայկ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացվեց, նրա կողմից վճարված 50 մլն դրամ գրավի գումարը կվերադարձվի վերջինիս։

2018-ի հուլիսին Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Մեկնաբանել