Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան

Նախագահի հրամանագրով՝ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան: 

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Սեյրանյանն ազատվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Վլադիմիր Կարապետյանը 2019-2020 թթ. զբաղեցրել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը։ Կարապետյանը 2006-2008 թվականներին եղել է արտգործնախարարության մամուլի խոսնակը։

Մեկնաբանել