Հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, առողջացել է 149 մարդ

Հայաստանում հունիսի 1-ին կատարվել է 2 916 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 149 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 083 է:

Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 870 դեպք, որոնցից 213 578-ն` առողջացած, 4 446-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 763 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 090 156 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 74-րդ տեղը՝ 222 870 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 346 150 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 334 132 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 256 516 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 2 923 823 դեպքով: