Երևանի Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, մարդ են սպանել։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության վարչությունից։
«Ժամը 10:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տղամարդու դի կա»,- հայտնեցին ոստիկանությունից։
Այս պահին օպերատիվ-քննչական խմբերը աշխատում են դեպքի վայրում, հանգամանքները պարզվում են:
ՍիվիլՆեթի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ոստիկանությունն այժմ առգրավում է մոտակայքում գտնվող տեսախցիկների ձայնագրությունները։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ սպանված անձը քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» ընկերն է։
Մայիսի 31-ին Էջմիածին քաղաքում սպանվել էր «Դոն Պիպոյի» եղբայրը։