Հրապարակվել են ընտրողների ցուցակները

Հրապարակվել են Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: Այս մասին հայտնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: Ցուցակները տեղադրված են նաև ԿԸՀ elections.am կայքում՝ որոնման հնարավորությամբ, ինչպես նաև ոստիկանության police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ։

«Կոչ ենք անում բոլոր ընտրողներին ծանոթանալ ընտրողների ցուցակներին, ստուգել իրենց տվյալներն ընտրողների ցուցակներում, նախապես տեղեկանալ իրենց ընտրական տեղամասի համարին և տեղամասի գտնվելու վայրին: Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թ. հունիսի 10-ը դրանք վերացնելու համար դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 581 093 է: