43 օր պայքարած ու Շուշիում զոհված նորակոչիկը. Գագիկ Մալխասյանի պատմությունը

19-ամյա Գագիկ Մալխասյանը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան պատերազմը։ Հիվանդության և տեսողության հետ խնդիր ունենալու պատճառով 18 տարեկանում բանակ չէր զորակոչվել, վիրահատվել էր ու թեև, ինչպես մայրն է ասում, վիրահատությունից հետո ամբողջովին չէր ապաքինվել, հայտարարել էր՝ բանակ է գնում։

Մայրն ասում է՝ գիտի, որ որդին միշտ իր հետ է, ընտանիքն էլ շարունակում է ապրել՝ հանուն մյուս որդու և Գագիկի հիշատակը վառ պահելու։

Մեկնաբանել