Ինչպես է Իրանը հարմարվում հետպատերազմյան իրավիճակին Հարավային Կովկասում․ զրույց իրանցի հետազոտողի հետ

Ղարաբաղյան պատերազմից հետո Իրանը փորձում է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ մասնակցելով համագործակցության գործընթացներին: ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգային հարցերի գերմանական ինստիտուտի իրանցի հետազոտող Համիդռեզա Ազիզին: Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում Իրանի համար վտանգ չէ, և Թեհրանը, հաշվի առնելով Իսրայելի և Թուրքիայի ազդեցությունը, տարածաշրջանում նախապատվությունը տալիս է Մոսկվային: Ըստ Ազիզիի՝ թեպետ Իրանը հայտարարություններով աջակցել է Ադրբեջանի  տարածքային ամբողջականությանը, սակայն իր համար ձեռնտու չէր Ղարաբաղյան պատերազմը: