Կառավարությունը 206 միլիոն դրամ է տրամադրում միջազգային արբիտրաժում ՀՀ շահերի պաշտպանությանը

Կառավարությունը նախատեսում է ավելի քան 206 միլիոն դրամ տրամադրել վարչապետի աշխատակազմին միջազգային արբիտրաժային դատարանում Հայաստանի հետ կապված վեճերի ծախսերի համար։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է հունիսի 3-ի կառավաության հերթական նիստում։ 

2020-ի հուլիսից, ըստ կառավարության հիմնավորման, Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում քննվում են «Սանիթեքն ընդդեմ Հայաստանի» և «Ստասևիչն ընդդեմ Հայաստանի» գործերը։

«Նշված վարույթների շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու նպատակով ներգրավված, ինչպես նաև նախկինում հարուցված և ներկայում դեռևս ընթացող արբիտրաժային և իսպանական դատարանի վարույթներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ է 2021թ. ընթացքում ապահովել վճարումներ»,- նշել են կառավարությունից։ 

Այս գործերից բացի՝ արբիտրաժում քննվում է նաև «Էդմոնդ Խուդյանն ընդդեմ Հայաստանի» գործը։