Հայաստանցիների 72 տոկոսը չի հավատում հայերի և ադրբեջանցիների համակեցությանը․ հարցման հետքերով

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստանը (CRRC-Armenia) ՍիվիլՆեթի պատվերով ուսումնասիրել է հանրային կարծիքը ղարաբաղյան հակամարտության ընկալումների վերաբերյալ։ Անցկացվել է երկու հարցում, մեկը՝ 2020-ի օգոստոսին, մյուսը՝ 2021-ի մարտին։ Տեսանյութում ներկայացված են տվյալներ երկրորդ հարցումից։