Կառավարության նիստին քննարկվեց զինծառայողների մասունքների ոչ պատշաճ պահման հարցը

Կառավարության՝ հունիսի 3-ի նիստը մեկնարկեց Աբովյանի դիահերձարանում զինծառայողների մարմինների ու մասունքների ոչ պատշաճ պահման մասին քննարկմամբ։ Խնդրի քննարկման շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սկսեց պատմել, թե 2018-ից հետո ինչ դիահերձարաններ են վերանորոգվել, բյուջեի ինչ փոփոխություններ են եղել և այլն։ Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ եղել են դեպքեր, երբ զոհվածների ընտանիքի անդամներն իրենց հարազատների դիերը ԴՆԹ նույնականացման գործընթացն իրականացրել են արտերկրում։

Մեկնաբանել