ՍիվիլՆեթն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնք
Գյուլագարակ. բնության մայիսյան գեղեցկությունը
Article Published:
03 Հունիս, 2021 11:06
Comments Off on Գյուլագարակ. բնության մայիսյան գեղեցկությունը
Post navigation
Posted in:
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեծ տխրությամբ ընդունեցի Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը: Հրդեհի և շինության փլուզման հետևանքով մահացել և տուժել են շատ մարդիկ: Խորապես կարեկցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ փոխանցել ցավակցության իմ խոսքերը բոլոր նրանց, ում դիպչել է այդ սարսափելի դժբախտությունը, մանավանդ նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և բարեկամներին: Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին՝ ի դեմս հոգևորականության և Երևանյան-Հայկական թեմը՝ ի դեմս հետևորդների, պատրաստ են ցուցաբերել բարոյական աջակցություն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: […]
Արցախի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարը դիմել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի ԱԽ և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։ Այս մասին հայտնում են Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակից՝ անդրադառնալով Քաշաթաղի (Լաչին) շրջանում ադրբեջանական լրագրողների գործունեությանը։ Ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը օգոստոսի 17-ին ռուս սահմանպահների ուղեկցությամբ այցելել էր Բերձոր, Աղավնո համայնքներ, ներակայացել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի, այնտեղ գտնվող բնակիչների հետ։ «Անդրանիկն ու դաշնակները պատրաստվում են Ադրբեջանի հետ վերջին մարտին» վերնագրով հոդվածում ադրբեջանցի լրագրողը Բերձորի բնակիչներին ներկայացրել է որպես «վատ հագնված մարդկանց», […]
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կպատասխանի Ռուսաստանի դեսպանատան բողոքի նոտային, որը հղվել էր «տեղական տեղեկատվական դաշտում արծարծվող ցինիկ նյութերից հետո, որոնցում անարգական և կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու համար»: «Պատրաստ ենք հաստատել նոտայի ուղարկումը Հայաստանի ԱԳՆ: Կառուցողական զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ ԱԳՆ ղեկավարության միջև։ Սպասում ենք պատասխանի»,- ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։ Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի […]
Հայրապետյանների ընտանիքը 44-օրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքից է տեղահանվել։ Տասը անչափահաս երեխա ունեն։ Մինչև պատերազմը իրենց հայրենի գյուղում կարողանում էին հոգալ բոլոր երեխաների կարիքները, խնդիրներ չունեին։ Այժմ ընտանիքի միակ եկամուտը երեխաներին հատկացվող նպաստն է՝ միասին 140 հազար դրամ, ինչը բավարար չէ ապրուստը հոգալու համար։
Դատախազությունը հայտնում է, որ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է։ Կեղծ տեղեկություններ հայտնողը Գյումրի քաղաքի բնակիչ Ջ.Ս.-ն է: «2022-ի օգոստոսի 15֊ին, ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և տեղեկություն փոխանցել այն մասին, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, կպայթեցնի ազգային տեսչությունը և հարկայինի շենքը: Բացի այդ, 2022-ի օգոստոսի 16-ին ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից անձը կրկին տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ և եթե 20 […]
Ռուսաստանի ներխուժումը Վրաստան ազդանշան էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար, ասել է Մեդվեդևը Սաակաշվիլին ցանկանում է անձամբ մասնակցել «Ուկրաինայի ազատության համար պայքարին» Վրաստանի ռևանշիստական տրամադրությունները չեն անհետացել․ Աբխազիայի նախագահ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը Տեսանյութը պատրաստելիս օգտագործվել են յութուբյան հետևյալ ալիքները მთავარი არხი • Mtavari Arkhi, საინფორმაციო სააგენტო, პირველი არხი Georgian Public Broadcaster, Formula News
Հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը չի բխում Ալիևի շահերից, նշում է Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Նրա կարծիքով՝ այդ պարագայում վերջինի համար անվերահսկելի գործընթացներ կսկսվեն: Քաղաքագետը կարծում է, որ հաջողության հասնելու գործում Ալիևի առավելապաշտական մոտեցումներն անիրատեսական են, և Ադրբեջանը իրական հաջողություն գրանցելու համար պետք է զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հարցում: Աննա Օհանյանը ընդգծում է, որ Ալիևին ձեռնտու է Ռուսաստանի ներկայությունը՝ հավասարկշռություն ապահովեոլով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։