Հաստատվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք, մահացել է 4 մարդ

People wearing masks as the cases of Covid 19 increase in Yerevan, Armenia

Հայաստանում հունիսի 3-ին կատարվել է 3 569 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 72 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 246 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 088 է:

Հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 050 դեպք, որոնցից 214 059-ն` առողջացած, 4 452-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 096 581 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 74-րդ տեղը՝ 223 050 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 346 983 դեպքով, Ադրբեջանը 57-րդ տեղում է՝ 334 416 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 270 299 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 2 945 100 դեպքով:

Մեկնաբանել