Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց

Արխիվային լուսանկար՝ 2014 թ․, մայիսի 23

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ ժամը 12.00-ի դրությամբ` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց, որոնցից 12-ի ղեկին եղել են անչափահասներ։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել