Փոխգնդապետին ձերբակալեցին

ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որը կիրակի վաղ առավոտյան, մուտք գործելով «Հարսնաքար» ռեստորանային համալիր, փորձել էր այն պայթեցնել ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է` ապօրինի զենք-զինամթերքի, պայթուցիկ նյութերի ձեռք բերումը, իրացումն ու տեղափոխումը:
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի խոսքերով փոխգնդապետին հարցաքննել են և մեկուսացրել: