Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին Եվրո 2012-ում կանոնները խախտել է 33 անգամ, ինչն ամենաբարձր ցուցանիշն էր այս մրցաշարում։ Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղը կիսած չեխ ֆուտբոլիստ Միլան Բարոշը և իսպանացի Ալվարո Արբելոան կատարել են 16-ական խախտում։
Ամենաշատ խախտումները գրանցվել են Արբելոայի դեմ՝ 20 անգամ, ինչպես նաև Բալոտելիի և Անդրեա Պիրլոյի՝ 20-ական անգամ։ Ամենակոպիտ խաղը եղել է Պորտուգալիա – Իսպանիա կիսաեզրափկիչ հանդիպումը, որի ժամանակ արձանագրվել է 52 խախտում, իսկ ֆուտբոլիստները ստացել են 9 դեղին քարտ։ Ամենաշատ խախտում կատարած հավաքականը Խորվաթիան է՝ 3 խաղում միջինը 20-ական խախտում։
Մարզական գործընկեր` SportArmenia.com