ՄՔԴ-ի՝ Լիբիայում ազատ արձակված աշխատակիցները ժամանել են Նիդեռլանդներ

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) չորս աշխատակիցները, որոնց Լիբիայի իշխանություններն ազատ էին արձակել երկուշաբթի, ժամանել են Նիդեռլանդներ, BBC-ի հաղորդմամբ՝ տեղեկացվում է ՄՔԴ-ի Twitter-ի էջում։

Նրանք ձերբակալվել էին Լիբիայում մեկ ամիս առաջ՝ «երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու» մեղադրանքով։

ՄՔԴ-ի աշխատակիցները Լիբիա էին ժամանել այս երկրի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի ավագ որդուն՝ Սեյֆ ալ Իսլամին բանտում այցելելու համար։

Մեկնաբանել