Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ. Փաշինյան

նիկոլ փա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 4-ին, Արարատի մարզի Գեղանիստ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ։

«Պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ խոսքը, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է։ Պարզվում է, որ նա պատերազմի ընթացքում լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին։ Սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյան տեղեկացմամբ՝ ազգային անվտանգության ծառայությունն ձերբակալել է ջոկատի հրամանատարին։

Նա հայտնեց նաև, որ առաջիկա օրերին պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին պաշտոնական հաղորդագրություն կտրվի։