«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին համաձայնվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Պայմանագրի երկարաձգումից հետո իտալացին կդառնա Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը:
Մանչինին նոր պայմանագրով 4 տարում կվաստակի 20 մլն ֆունտ: Նա տարեկան կստանա 5 մլն ֆունտ, ինչը 1 մլն-ով ավել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի աշխատավարձից, ինչպես հաղորդում է The Mirror-ը: Անգլիայում բոլորից շատ վաստակում է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով տարեկան ստանում է 6 մլն ֆունտ:
Մարզական գործընկեր` SportArmenia.com