Շարապովան կամուսնանա Ստամբուլում

Հայտնի ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի և սլովենացի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչի հարսանեկան արարղությունը կկայանա նոյեմբերի 10-ին Ստամբուլում։ Այս մասին հաղորդում է բրիտանական London Evening Standard պարբերականը։

Շարապովան ասել է, որ արարողությանը կմասնակցեն միայն հարազատները և մոտ ընկերները։ Պարբերականը հիշեցնում է, որ Շարապովան և Վույաչիչը նշանադրվել են 2010թ.-ի հոկտեմբերին։ Ամուսնության վայրը պատահական չէ ընտրված։ Շարապովան սիրահարվել է Ստամբուլին այն բանից հետո, երբ այստեղի բասկետբոլային «Էֆես» ակումբ է տեղափոխվել նրա նշանածը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել